Բացել լրահոսը Փակել լրահոսը
6138bca74ffa1
A A
Քաղաքականություն

«Պատերազմի ընթացքում հայկական ՀՕՊ-ը ոչնչացրել է սեփական 4 ինքնաթիռ և 1 ուղղաթիռ». Ռուսլան Պուխով

Պատերազմի ընթացքում հայակական կողմը ոչնչացրել է  4 սեփական ինքնաթիռներ և մեկ ուղղաթիռ։ Այս մասին հայտնել է Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնի «Փոթորիկ Կովկասում» հետազոտության համահեղինակ, ռազմական փորձագետ Ռուսլան Պուխովը։

Ըստ նրա՝  Ադրբեջանի հաջողությունը կապված էր նաև հայկական կողմի այսպիսի անկազմակերպվածության հետ:

Ինչ վերաբերում է ԱԹՍ-ներին, ապա հետազոտության հեղինակները նշում են, որ 2020 թվականի աշնանը Ղարաբաղում սկսված 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակի ապահովման հարցում ԱԹՍ-երի վճռորոշ դերակատարության մասին հայտարարությունները միֆ են։

Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծության կենտրոնը փաստում է, որ «հարկ չկա այս մեկ՝ կարճատև պատերազմի արդյունքը դիտարկել որպես հստակ ազդակ, որը կարող է վկայել ԱԹՍ-երի անգերազանցելիության մասին՝ ցամաքային համակարգերի և զրահատեխնիկայի նկատմամբ»։

personanews.am