Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Հրկիզել են Դիլիջան ազգային պարկի Պահպանության ծառայության ղեկավարի ծառայողական մեքենան

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն ահազանգում է, որ երեկ՝ կեսգիշերն անց, Դիլիջան քաղաքում անհայտ անձը կամ անձինք հրկիզել են Դիլիջան Ազգային Պարկ-ի Պահպանության ծառայության ղեկավարին ամրակցված ծառայողական մեքենան։

 Նախարարն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Բնականաբար, դեպքի մասին իրազեկել ենք ՀՀ Ոստիկանություն. այս պահին նյութեր են նախապատրաստվում (հետաքննության փուլ): Ունենք հիմնավոր կասկածներ, որ կատարվածը պայմանավորված է վերջինիս մասնագիտական գործունեությամբ։ Լիահույս ենք, որ իրավապահները սեղմ ժամկետներում կբացահայտեն դեպքը, եւ այն կարժանանա համաչափ իրավական գնահատականի։

Իսկ հնարավոր կատարողներին եւ/կամ պատվիրատուներին խստագույնս նախազգուշացնում եմ. մասնավորապես բնապահպանության եւ շրջակա միջավայրի պահպանության եւ պաշտպանության ոլորտում օրենքի գերակայությունն այլընտրանք չունի. եւ մեր համառ պայքարն ավելի՛ լայն թափով ու է՛լ ավելի մեծ նվիրումով ենք առաջ մղելու՝ հանուն Հայաստանի Հանրապետության եւ ՀՀ քաղաքացու։