Բացել լրահոսը Փակել լրահոսը
e6c972a27c937013253c814bd905d21d
A A
Պաշտոնական

Թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը գնահատում ենք որպես դեէսկալացիային միտված քայլերին վնասող գործողություն․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը անդրադարձել է «Լաչինի շրջանում Ադրբեջանի ու Թուրքիայի համատեղ զորավարժությունների մեկնարկելու» լուրին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։

 

Հարց. Ադրբեջանի ՊՆ տեղեկատվություն էր տարածել, համաձայն որի՝ «Լաչինի շրջանում Ադրբեջանի ու Թուրքիայի համատեղ զորավարժություններ են մեկնարկել»: Խնդրում ենք Ձեր մեկնաբանությունն այս առնչությամբ:

 

Պատասխան. Թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը Հայաստանի ու Արցախի սահմանների և Լաչինի միջանցքի մերձակայքում գնահատում ենք որպես դեէսկալացիային միտված քայլերին վնասող գործողություն, որը չի համապատասխանում 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոգուն և խաթարում է տարածաշրջանում տևական խաղաղություն, անվտանգություն և կայունություն հաստատելու ջանքերը։