Բացել լրահոսը Փակել լրահոսը
IMG_2881
A A
Տնտեսություն

Ֆինանսների նախարարությունում քննարկվել են Հայաստան-ՎԶԵԲ համագործակցության առաջնահերթությունները

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կովկասի, Մոլդովայի եւ Բելառուսի տարածաշրջանային տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենին եւ ՎԶԵԲ երեւանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեին:

Ողջունելով հյուրերին՝ նախարարը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար կարեւորագույն գործընկերներից մեկն է, ինչը պայմանավորված է ոչ միայն համագործակցության ֆինանսական բաղադրիչով, այլեւ այն փիլիսոփայությամբ, որ կազմակերպությունը բերում է Հայաստան՝ դրանով իսկ նպաստելով ինչպես մասնավոր, այնպես էլ պետական հատվածի զարգացմանը: Ըստ նախարարի՝ ՎԶԵԲ-ի հետ համագործակցության մակարդակը բավականին բարձր է, եւ առկա են անհրաժեշտ նախադրյալները՝ առաջ մղելու եւ արդյունավետ իրականացնելու բոլոր համատեղ ծրագրերն ու գաղափարները: Տիգրան Խաչատրյանը կարեւորել է ՎԶԵԲ-ի հետ համագործակցությամբ տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերի իրականացումը եւ առանձնակի շեշտադրել Հայաստանում կապիտալ շուկայի զարգացմանը նպաստող քայլերի կարեւորությունը:

ՎԶԵԲ ներկայացուցիչը, շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ ջերմ խոսքերի համար, շնորհավորել է թե՛ նախարարնին՝ պաշտոնը ստանձնելու, թե՛ ՀՀ կառավարությանը արձանագրած ձեռքբերումների առիթով, ինչպես նաեւ հայտնել է ՎԶԵԲ պատրաստակամությունը մաս կազմելու եւ նպաստելու Հայաստանի հետագա զարգացմանը:

 

Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության առանցքային ուղղությունների, մասնավորապես՝ ենթակառուցվածքային ծրագրերի եւ դրանց հեռանկարի շուրջ: Երկուստեք կարեւորվել է Հայաստանում առկա մակրոտնտեսական կայունությունը՝ ներդրումային բարենպաստ միջավայր ունենալու տեսանկյունից:

ՀՀ ֆինանսների նախարարություն