Բացել լրահոսը Փակել լրահոսը
241496941_3027704777470631_9075555108408690420_n
A A
Հասարակություն

Հայաստնում հարցվածների 54%-ը կարծում է՝ զանգվածային պատվաստումը կօգնի վերականգնել տնտեսությունը

Առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) Հարցումների հետազոտության կենտրոնը Հայաստանի բնակչության շրջանում նախաձեռնել է հանրային կարծիքի ուսումնասիրություն, որում ներառված է նաև
«COVID-19 և պատվաստում» թեման:
 
Պատասխանելով COVID-19-ի դեմ պայքարի տարբերակների մասին հարցին` 18 տարին լրացած 1,504 ՀՀ քաղաքացիների
 
• 26%-ը պատասխանել է, որ կողմ է փակ տարածքներում ավելի խիստ միջոցների կիրառմանը,
• 17%-ը կողմ է պատվաստումների մասին ավելի շատ խոսելուն:
Հարցվածների`
• 68%-ը բավարարված է COVID-19-ի դեմ պատվաստանյութերի վերաբերյալ կառավարության տրամադրած տեղեկատվության բովանդակությամբ
• 54%-ի կարծիքով` զանգվածային պատվաստումը կօգնի վերականգնել տնտեսությունը:
• 52%-ը բարձր է գնահատել պատվաստումների արդյունավետությունը:
Պատվաստված քաղաքացիների`
• 84%-ը նշել է, որ պատվաստվելու որոշում է կայացրել` առողջության մասին մտահոգվելով, 9%-ը` արտերկիր մեկնելու համար:
• Շուրջ 62%-ը նշել է, որ COVID-19-ի դեմ իր նախընտրած պատվաստանյութը հասանելի է:
• 69%-ին մտահոգում է կորոնավիրուսի նոր շտամները,
• 68%-ի կարծիքով` պատվաստումը կարող է կանխել նոր շտամների տարածումը:
Տվյալները հավաքագրվել են Հայաստանի ամբողջ տարածքում 2021 թվականի հուլիսի 21-ից հուլիսի 30-ն ընկած ժամանակահատվածում, հեռախոսային հարցազրույցներով: Հարցվողներն ընտրվել են պատահական բջջային հեռախոսահամարներին զանգելու եղանակով։