Բացել լրահոսը Փակել լրահոսը
ամառ
A A
Հասարակություն

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները

Մայրաքաղաքում այսօր ցերեկը, սեպտեմբերի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
 
Մարզերում այսօր ցերեկը, սեպտեմբերի 9-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, սեպտեմբերի 7-ին և 8-ին առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ:
 
Քամին հյուսիս-արևմտյան՝ 5-10մ/վ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
 
Արցախում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, վաղը՝ անձրև և ամպրոպ: