A
A
2-օրյա թրեյնինգներ՝ համայնքների ակտիվ կանանց համար
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի 25 համայնքից 35 ՏԻՄ աշխատակիցներ՝ ավագանու անդամներ կամ համայնքի ղեկավարներ, հնարավորություն են ունեցել բարելավելու հանրային խոսքի և հաղորդակցության իրենց հմտությունները։ Այս մասին տեղեկացնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
Գերմանիայի միջազգագային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագիրը 3 փուլով իրականացրել է 2-օրյա թրեյնինգներ համայնքների ակտիվ կանանց համար՝ նպատակ ունենալով զարգացնել հանրային խոսքի և հաղորդակցության իրենց հմտությունները:
ՏԿԵՆ ՏԻ քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանն իր խոսքում ողջունել է այս նախաձեռնությունը՝ շեշտելով ՏԻՄ աշխատակիցների և ավագանու անդամների համար հանրային խոսքի հմտության կարևորությունը, ինչպես նաև փորձի փոխանակման հնարավորությունը տարբեր ՏԻՄ-երի ներկայացուցիչների միջև: Ա․ Գիլոյանը ներկայացրել է նաև վարչատարածքային բարեփոխումները՝ հնարավորություն ընձեռելով մասնակիցներին ուղղել իրենց հուզող հարցերը համայնքների միավորման վերաբերյալ: