Բացել լրահոսը Փակել լրահոսը
դիակ սպանություն
A A
Հասարակություն

Երևանում տղամարդը էլեկտրահարելով՝ սպանել է կնոջը (տեսանյութ)

Սեպտեմբերի 5-ին, ժամը 11.40-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Նելսոն Ստեփանյան փողոցի շենքերից մեկի մի բնակարան, որտեղ հայտնաբերել է 1932 թ. ծնված տանտիրուհու՝ Եվգենիա Յասոյանի դիակը:

Նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 09.30-ին, մալուխներով ձեռքի մատները կապելով, կնոջը էլեկտրահարել է 83-ամյա ամուսինը: Նա, սպանություն կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել ոստիկանության Նոր Նորքի բաժին:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
83-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն: