Բացել լրահոսը Փակել լրահոսը
դրամներ
A A
Հասարակություն

Արցախում դրամական օգնություններ կստանան մահացած զինծառայողների նպաստառու երեխաները

Արցախի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման համաձայն, սեպտեմբերի 1-ի՝ գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ, Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով, ինչպես նաև ծառայողական պարտականությունների կատարման ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների նպաստառու երեխաներին հատկացվող միանվագ՝ 30 հազար ՀՀ դրամի չափով դրամական օգնությունները
վճարում են «Արցախբանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղերի միջոցով։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ Աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունը։
 
Դրամական օգնությունը ստանալու համար անհրաժեշտ է ներկայանալ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով։