Բացել լրահոսը Փակել լրահոսը
241120034_1882281571953476_8306627071502390934_n
A A
Հասարակություն

ԲԴԽ նախագահի պաշտոնակատարն ընդունել է դատավորների թեկնածուների հոգեբանական հատկանիշների գնահատող հոգեբանների

Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդի շենքում ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը, ԲԴԽ մի շարք անդամներ ընդունել են դատավորների թեկնածուների հոգեբանական հատկանիշների գնահատում իրականացնող հայազգի և միջազգային հոգեբանների: Այս մասին տեղեկացնում է ԲԴԽ մամուլի ծառայությունը։
 
ԲԴԽ նախագահի պաշտոնակատարը կարևորել է հոգեբանների՝ դատավորների թեկնածուների միասնական համալրված ցուցակում ընդգրկված անձանց հոգեբանական թեստավորման, ինչպես նաև թեկնածուների՝ հարցազրույցի փուլին մասնակցելու և հոգեբանական հատկանիշներին գնահատական տալու գործընթացը:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են դատավորների հավակնորդների հետագա մրցույթների ընթացքում հոգեբանական գնահատում իրականացնող մասնագետների հետ համագործակցությունն ավելի արդյունավետ, առավել դինամիկ դարձնելուն և արձանագրված թերությունները շտկելուն առնչվող հարցեր: