Բացել լրահոսը Փակել լրահոսը
garni-temple
A A
Հասարակություն

Գառնիի տաճարի մուտքը ժամանակավորապես փակ կլինի

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինությունը հայտնում է, որ «Գառնի» պատմամշակութային արգելոց–թանգարանի մուտքը ժամանակավորապես փակ կլինի։

Հեթանոսական տաճարի մուտքը փակ է լինելու վաղը` սեպտեմբերի 4-ին, ժամը 13։00-22։00-ն։

Թե ինչ պատճառով է Գառնին մեկ օրով փակ լինելու, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից չեն մանրամասնում` նշելով միայն, որ այն փակ է լինելու «նախանշված միջոցառման պատճառով»։

«Գառնի» պատմա-մշակութային արգելոց-թանգարանը գտնվում է Երևանից 28 կմ արևելք, Կոտայքի մարզի համանուն գյուղի հարավ-արևմտյան մասում, Գեղամա լեռնաշղթայի Գեղասար գագաթի հարավային ստորոտում, շրջապատված է խորը ձորերով:
Զբաղեցնում է 3,5 հա տարածություն և ներառում է պատմամշակութային մի շարք կառույցներ ու մշակութային արժեքներ` Գառնիի ամրոցը (մ.թ.ա. III-II դդ.), հեթանոսական տաճարը (մ.թ. 77թ.), խճանկար հատակով բաղնիքը, պալատական շինությունների և հարակից տնտեսական կառույցների, Ս. Սիոն եկեղեցու (VII դ.) և կից մատուռի ավերակները, սեպագիր արձանագրությամբ «վիշապ» անվանվող քարակերտ կոթողը, հունարեն արձանագրությամբ քարը և այլն: