Բացել լրահոսը Փակել լրահոսը
timthumb
A A
Հասարակություն

Հայաստանում 8 տարի հետախուզվողը հայտնաբերվել է Արցախում

Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության, ԱՀ Մարտունու շրջանային բաժնի և Կոտայքի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 1-ին Արցախի Թաղավարդ գյուղում հայտնաբերվել և ԱՀ ոստիկանության Մարտունու շրջանի բաժին բերման է ենթարկվել 54-ամյա Աշոտ Շ.-ն, որը 2013 թ. նոյեմբերի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ (Ավազակությունը), 179-րդ (Յուրացնելը կամ վատնելը) և 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների մեղադրանքով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը։

Խափանման միջոցը՝ կալանք: