Բացել լրահոսը Փակել լրահոսը
237482314_381462546683756_3487021921756289806_n
A A
Հասարակություն

COVID-19 հիվանդների շրջանում հակամարմինները մնում են մեկ տարուց ավելի․ Արմեն Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ներկայացնում է COVID-19-ով պայմանավորված ԵՊԲՀ հետազոտությունների նախնական արդյունքները։
 
Եվ այսպես․
COVID-19-ով պայմանավորված հետազոտությունների նախնական արդյունքները, որոնք 2020 թվականի մայիսից իրականացվել են համալսարանական մասնագետների կողմից՝
ԵՊԲՀ երիտասարդ հետազոտողների, կլինիկական օրդինատորների, ուսանողների հետ համատեղ:
• Կատարվել է COVID-19 վարակը հաղթահարած (կոնվալեսցենտ) շուրջ 1500 հիվանդի 8000 թեստավորում՝ 4000 N, 4000 S:
 
• Հետազոտության մասնակիցները հսկվել են մեկ տարի՝ յուրաքանչյուր ամիս հսկման ստուգման ռեժիմով և շարունակում են հսկվել:
 
• Հետազոտությունը գերազանցել է ազգային պոպուլյացիոն միջին մակարդակը, իսկ որոշ ամիսների համար արդեն հասելով ազգային պոպուլյացիոն մակարդակի:
 
• Արդյունքում ցույց է տրվել, որ COVID-19-նն իրոք նոր կորոնավիրուսային ինֆեկցիա է:
 
• 6-7 % դեպքերում հիվանդությունից հետո հակամարմին չի հայտնաբերվել:
 
• COVID-19 հիվանդների շրջանում հակամարմինները մնում են մեկ տարուց ավելի:
 
• Առկա է 12 դեպք, երբ հակամարմին այլևս չի հայտնաբերվել, և 16՝ ուշացած պատասխան:
 
• Առկա է 1 դեպք, երբ հակամարմին ունեցողը նորից վարակվել է կորոնավիրուսային հիվանդությամբ:
 
• Անհատի օրգանիզմում հակամարմինների փոփոխության պատկերը կրում է զանգակաձև բնույթ:
 
• Անհատ-կախյալ հակամարմինների փոփոխությունն ունի տարբեր արտահայտչաձև: Այժմ իրականացվում է վերլուծություն՝ պարզելու, թե ինչով են պայմանավորված այդ փոփոխությունները՝ թիրախում են տարիքը և ծանրության աստիճանը:
• Հետքովիդյան շրջանում ուսումնասիրվում են կորոնավիրուսից հետո առաջացող ուղեղային փոփոխություններ, որոնք արտահայտվում են հիմնականում հիշողության վատացմամբ, կետրոնացման շեղմամբ, դեպրեսիայի երևույթներով:
 
• Ուսումնասիրվում է COVID-19-ի ազդեցությունը նեյրոդեգեներատիվ հիվանդությունների զարգացման վրա՝ Ալցհեյմեր, Պարկինսոն, ինչպես նաև որոշ աուտոիմուն հիվանդությունների՝ օրինակ՝ բազմակի սկլերոզ: Ենթադրվում է վերջիններիս երիտասարդացումը:
 
• Հոտի և համի խանգարմամբ COVID-19 վարակը հաղթահարած 190 հիվանդ միջինում 3 անգամ անցել է հոտի և համի թեստավորման հետազոտություն: Այժմ պարզաբանվում է՝ այն պերիֆերիկ ախտահարման հետևանք է, թե կենտրոնական:
 
• Ուսումնասիրվում է COVID-19-ի հնարավոր ազդեցությունը երեխաների նյարդահոգեկան զարգացման վրա:
Համալսարանական մասնագետների կողմից այժմ հետազոտություններ են տարվում բացահայտելու վերը թվարկված փոփոխությունների մեխանիզմները: