A
A
Զինված ուժերը եղել են և կմնան Արցախի Հանրապետության անվտանգության կարևոր գրավականներից մեկը․ Բաբայան
Աջակցիր «Ա1+»-ինՍեպտեմբերի 2-ին, Արցախի Հանրապետության հռչակման 30 ամյակի միջոցառումների շրջանակում, ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանն այցելել է Պաշտպանության բանակի զորամասերից մեկը։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԳՆ-ն։
Նախարարը շնորհավորել է զինծառայողներին պետական կարևորագույն տոնի կապակցությամբ, քննարկել արտաքին քաղաքականությանն ու պետականաշինությանը վերաբերող մի շարք հարցեր։
Նախարարն ընգծել է, որ զինված ուժերը եղել են և կմնան Արցախի Հանրապետության անվտանգության կարևոր գրավականներից մեկը։ Հանդիպման ավարտին նախարարը զինծառայողներին մաղթել է բարի և անփորձանք ծառայություն։