A
A
Կառավարությունը զինծառայությունից տարկետում տրամադրեց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Բաբայանին
Աջակցիր «Ա1+»-ինԿառավարությունը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչից սկսած մինչև 26 տարին լրանալը տարկետում տվեց սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Էդգար Ալիխանի Բաբայանին (ծնված 1995 թվականին):
Էդգար Բաբայանը հանդես է գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմում:
Անհրաժեշտություն է առաջացել Էդգար Ալիխանի Բաբայանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ամառային զորակոչից մինչև նրա 26 տարին լրանալը տարկետում տալ: