Հինգ առաջատար
Գրոսմայստեր Կարեն Ասրյանի 3-րդ հուշամրցաշարի 2-րդ տուրից հետո աղյուսակը գլխավորում են 5 շախմատիստներ:
Երկու հնարավորությունից նույնքան միավոր են վաստակել մեր շախմատիստներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Գեւորգ Ալավերդյանը, ինչպես նաեւ ռուսաստանցի Սերգեյ Վոլկովը եւ Վրաստանի ներկայացուցիչներ Կոնստանտին Շանավան ու Մայա Լոմանիշվիլին։
Երկրորդ տուրում գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը սեւերով հաղթեց երիտասարդ Սուրեն Պողոսյանին, իսկ Գեւորգ Ալավերդյանը` Դավիթ Քալաշյանին: Երրորդ տուրում Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակներով կհանդիպի Տիգրան Լ. Պետրոսյանի հետ, իսկ Գեւորգ Ալավերդյանի մրցակիցը կլինի Կոնստանտին Շանավան:
Նշենք, որ առաջատարներից կես միավոր քիչ են վաստակել 22 շախմատիստներ, այդ թվում մեր գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը, Լեւոն Բաբուջյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Զավեն Անդրիասյանը, Դավիթ Գ. Պետրոսյանը, Տիգրան Քոթանջյանը եւ Հրայր Սիմոնյանը: