Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը երրորդն է աշխարհում

Սպորտ
60f0d41ea3452d185ee928b9a0440d80

Շախմատի համաշխարհային օլիմպիադայի ավարտից հետո ՖԻԴԵ-ն առաջին անգամ հրապարակեց աշխարհի ուժեղագույն շախմատիստների դասակարգման ցուցակը:

Այն շարունակում է գլխավորել նորվեգացի գրոսմայստեր Մագնուս Կառլսենը, ով վաստակել է 2810,7 վարկանիշային միավոր: Երկրորդ տեղը զբաղեցնում է աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան)` 2800,0:

Օլիմպիադայում հաջող մրցելույթների շնորհիվ Լեւոն Արոնյանը (նա 2-րդ տեղն է գրավել առաջին խաղատախտակին հանդես եկող շախմատիստների մեջ) 5-րդ տեղից բարձրացել է 7-րդ հորիզոնական: Այժմ նրա վարկանիշը 2793,8 է:

Ընդհանրապես լավագույն տասնյակում տեղ են զբաղեցրել Վեսելին Թոփալովը (Բուլղարիա)` 2785,5, Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան)` 2779,6, Վասիլի Իվանչուկը (Ուկրաինա)` 2771,9, Ալեքսանդր Գրիշչուկը (Ռուսաստան)` 2762,3, Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան)` 2760,9, Շահրիյար Մամեդյարովը (Ադրբեջան)` 2760,0, Վան Յուեն (Չինաստան)` 2753,3:

Կանանց դասակարգման ցուցակը գլխավորում է հունգարուհի Յուդիթ Պոլգարը` 2685,8: Ապա հաջորդում են Հումպի Կոներուն (Հնդկաստան)` 2593,0, Հու Յիֆանը (Չինաստան)` 2586,0: Մեր գրոսմայստեր Լիլիթ Մկրտչյանը 2474,6 վարկանիշով զբաղեցնում է 26-րդ տեղը, իսկ Էլինա Դանիելյանը 2473,4-ով 28-րդն է ցուցակում: