Հայերը երկրորդն են
Ռուսաստանի Բլագովեշչենսկ քաղաքում ավարտված մինի ֆուտբոլի միջազգային մրցաշարում տեղի հայկական համայնքի «Ուրարտու» թիմը գրավել է 2-րդ տեղը` եզրափակիչում զիջելով տեղի «Ամուրի» վետերանների թիմին` 2:4:
«Պաշտոնապես Բլագովեշչենսկում բնակվում են մոտ 5 հազար հայեր: Մեր թիմը ստեղծվել է անցած տարի: Նրա կազմում հանդես են գալիս ինչպես գործարարներ, այնպես էլ շինարարներ, ուսանողներ եւ այլոք» - եզրափակիչ խաղից հետո ասել է հայկական համայնքի ներկայացուցիչ Արշալույս Առաքելյանը:
Երրորդ տեղը զբաղեցրել է ուզբեկական համայնքի «Պախտակոր» թիմը:
Հավելենք, որ «Ազգերի գավաթ» անվանումը կրող մրցաշարին մասնակցել են քաղաքի տարբեր համայնքների (հայկական, ադրբեջանական, ուզբեկական, դաղստանյան) թիմերը եւ Հեռավորարեւելյան ռազմական ուսումնարանում սովորող աֆրիկացի կուրսանտների հավաքականը: