Բացել լրահոսը Փակել լրահոսը
AA10BA4E-02DC-4675-A5D1-9A923430A80F_w1023_r1_s
A A
Քաղաքականություն

«Չի բացառվում, որ ԱՄՆ-ը նորից վերադառնա Աֆղանստան». Էնթոնի Բլինքեն

Ամերիկայի ձայն

Երբ լրանա Աֆղանստանից ամերիկյան ուժերի դուրսբերման վերջնաժամկետը` օգոստոսի 31-ը, ԱՄՆ-ը կշարունակի այստեղից ԱՄՆ-ի քաղաքացիներին ու աֆղանստանցի դաշնակիցներին դուրսբերելու գործողությունները: Թալիբանի պաշտոնյաներն էլ ասում են, թե մարդկանց հետագայում էլ կթույլատրվի ճամփորդել այլ երկրներ:

Ինչպես ԱՄՆ-ի արտգործնախարար Էնթոնի Բլինքենն է ասել, 114 երկրներ են հայտարարել, թե ակնկալում են, որ Թալիբանը տա օգոստոսի 31-ից հետո էլ այստեղից մարդկանց տեղաշարժ:

Իսկ այն փաստը, որ Քաբուլի օդանավակայանի մոտ Իսլամական պետություն խմբավորման կողմից իրականացված ահաբեկչական հարձակման արդյունքում մոտ 170 մարդ զոհվեց, որոնցից 13-ը ամերիկացի զինվորականներ էին, դարձել է նախագահ Բայդենի դեմ ուղղված քննադատությունների նոր պատճառ:

Նրանց խոսքերով, նախագահը թույլ է տվել մի շարք վտանգավոր սխալներ:

‘’Չնայած նրան, ով նախագահ Բայդենը հայտարարել է, թե ուզում է Աֆղանստանի հարցը հանել ԱՄՆ-ի մյուս նախագահների առջեւ դրված մարտահրավերների ցանկից, իրականում եկող քսան տարիների ընթացքում ԱՄՆ-ի նախագահների առջեւ են կանգնելու այս աղետն ու դրա հետեւանքները’’, ասել է հանրապետական սենատոր Լինդզի Գրեհեմը:

Բլինքենի խոսքերով, ԱՄՆ-ը մոտից է հետեւելու Աֆղանստանում զարգացող իրադարձություններին, սակայն դիվանագիտական ներկայություն այնտեղ չի ունենալու:

Քսան տարվա ռազմական ներկայությունից հետո հեռանալու արդյունքում չի բացառվում այն հնարավորությունը, որ ԱՄՆ-ը նորից վերադառնա այստեղ իր զինված ուժերով, հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարը: