Բացել լրահոսը Փակել լրահոսը
կորոնավիրուս
A A
Հասարակություն

Արցախում գրանցվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք

Արցախում օգոստոսի 27-ին կատարվել է 61 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել։ Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 21 վարակակիր: Բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

 
 

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11 470 քաղաքացու հետազոտություն, որից 1046-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։