Բացել լրահոսը Փակել լրահոսը
61762405_2199600836955267_8379225051236401152_n
A A
Հասարակություն

Հայաստանի Հանրապետության բնության հատուկ պահպանվող տարածքներում կտեղադրվեն աղբամաններ

Բնության հատուկ պահպանվող տարածքներում աղբահանության պատշաճ կազմակերպմանը նպաստելու և գետերի հուներն ու անտառածածկ տարածքներն աղբի չնախատեսված կուտակումից զերծ պահելու նպատակով, ՇՄ նախարարի հանձնարարկանով  բոլոր արգելոցներում, բնության հատուկ պահպանվող տարածքներում ու հարակից համայնքներում կտեղադրվեն լրացուցիչ աղբամաններ։ Այս մասին տեղեկացնում է ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանը։
 
Աղբամանների առաջին խմբաքանակն արդեն «Սևան» և «Դիլիջան» ազգային պարկերում է, առաջիկա օրերին դրանք կտեղադրվեն դրանց համար նախատեսված վայրերում։
 
Բոլոր այն վայրերում, որտեղ նոր աղբամաններ կտեղադրվեն, աղբահանությունը կիրականացնի արգելոցին կամ բնության հատուկ պահպանվող տարածքին հարակից համայնքը։