Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սլովակները լավատես են

Սպորտ
697a0ba0ecb1fa6e664aa5955a797884

Ֆուտբոլի Սլովակիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը մամուլի ասուլիսում հայտարարել է, որ հարգանքով է վերաբերվում Հայաստանի ազգային թիմին, սակայն Երեւանում մտադիր է հաղթանակ տանել հայերի նկատմամբ:

«Հայաստանի եւ Իռլանդիայի հավաքականների հետ առաջիկա հանդիպումները անչափ կարեւոր նշանակություն ունեն մեզ համար: Այդ խաղերում մենք պատրաստվում ենք ամրապնդել առաջին երկու տուրում ձեռք բերած հաջողությունը: Մենք Երեւանում միավոր կորցնելու իրավունք չունենք»,-ասել է Վլադիմիր Վայսը:

Իսկ ահա Սլովակիայի հավաքականի պաշտպան Պյոտր Պեկարիկը նշել է, որ հաջող մեկնարկից հետո իրենք ավելի վստահ են իրենց ուժերին: «Կարծում եմ, որ Հայաստանի հավաքականի հետ խաղից հետո էլ մենք կպահպանենք առաջատարի դիրքը: Հայերը շատ լավ են խաղում գնդակով, բայց խնդիրներ են ունենում՝ կապված խաղային կարգապահության եւ տակտիկական գրագիտության հետ»,-նշել է սլովակ ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Հայաստանի եւ Սլովակիայի հավաքականների հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին՝ ժամը 20.00-ին, Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։