Բացել լրահոսը Փակել լրահոսը
image (3)
A A
Պաշտոնական

Տեղազննման աշխատանքներ

Օգոստոսի 27-ին 2-րդ զորամիավորման հրամանատարի ղեկավարությամբ պահպանության գոտու ուղղություններից մեկում անցկացվել են տեղազննման և պլանների ճշգրտման աշխատանքներ։ Այս մասին հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

Ճշգրտվել են զորքերի մարտական խնդիրները, ստուգվել պաշտոնատար անձանց պատրաստվածության մակարդակը պաշտպանական և հակահարձակողական մարտերի նախապատրաստման ու ղեկավարման ընթացքում:

Տեղազննման ժամանակ հստակեցվել են ստորաբաժանումների մարտական խնդիրների հաջորդականությունը, զորքերի տեղաբաշխման կարգը, նախանշվել են փոփոխության և վերամշակման ենթակա դրույթները: