Բացել լրահոսը Փակել լրահոսը
62c777242febbf4826b0061537228033
A A
Պաշտոնական

ՀՀ կառավարությունը 13.4 մլրդ դրամ ֆինանսական աջակցություն կտրամադրի Արցախին

ՀՀ կառավարության որոշմամբ Արցախի Հանրապետությանը կտրամադրվի 13.4 մլրդ դրամ: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ այդ գումարից 1.2 մլրդն ուղղվելու է բնակիչների կոմունալ ծախսերի փոխհատուցման ծրագրին, իսկ 12.2 մլրդ դրամը հատկացվելու է որպես միջպետական վարկ:

 «Չնայած այն հանգամանքին, որ Արցախում տնտեսական կյանքն աստիճանաբար վերականգնվում է, և ավելանում են նաև Արցախի պետական բյուջեի հարկային եկամուտները, դրանք դեռևս բավարար չեն կենսական նշանակության սոցիալական և տնտեսական նշանակության ծրագրերի ամբողջական ֆինանսավորումն իրականացնելու համար»,- կառավարության նիստում նախագիծը ներկայացնելիս ասել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ հիշեցնելով, որ սա նույնաբնույթ արդեն երրորդ որոշումն է:

Միջպետական վարկը Արցախի կառավարությանը տրամադրվում է տարեկան 0,001% տոկոսադրույքով՝ մինչև 2025 թվականի հունվարի 1-ը մարման ժամկետով։ Արցախի Հանրապետությանը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հատկացվող ֆինանսական օժանդակությունը նախատեսված է սեպտեմբեր ամսվա համար աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահական ծախսերի, ինչպես նաև բնակչության էլեկտրաէներգիայի, գազամատակարարման ծառայությունների գծով ֆինասնավորման համար:

 

ՀՀ Ֆինանսների նախարարություն