A
A
Մեկնարկեց 3-րդ հուշամրցաշարը
Ջերմուկում մեկնարկեց վաղամեռիկ հայ գրոսմայստեր Կարեն Ասրյանի 3-րդ հուշամրցաշարը:
Այս տարի մրցումներին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի եւ Իրանի 63 շախմատիստներ, որոնցից 14-ը գրոսմայստեր են, իսկ 9-ը` միջազգային վարպետ: Հուշամրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով` 9-ը տուրով:
Երեկ կայացած առաջին տուրում հաղթանակներ տարան 26 մասնակից, այդ թվում՝ մեր 17 շախմատիստներ: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչներից հուշամրցաշարը վստահ սկսեցին Վրաստանի շախմատիստուհիները` Նազի Պաիկիձեն, Մայա Լոմինեիշվիլին, Սոֆիո Գվետաձեն եւ Սոֆիկո Գուրամաշվիլին:
Այսօր տեղի կունենան 2-րդ տուրի պարտիաները: Դրանցից առավել մեծ հետաքրքրություն է առաջացրել գրոսմայստեր Լեւոն Բաբուջյանի եւ ՖԻԴԵ-ի վարպետ Ռոբերտ Աղասարյանի մրցամարտը: