A
A
Կապան-Գորիս ճանապարհի 5 կմ հատվածը փակվել է ոստիկանության կողմից. Մկրտչյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԿապան-Գորիս միջպետական ճանապարհի մի հատվածը փակվել է և տվյալ հատվածում տրանսպորտային միջոցները տարհանվել են։ Կատարվածի վերաբերյալ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում մանրամասներ է ներկայացրել ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։
«Որևէ խնդիր չկա, հատվածը 5-6 կմ է։ Կապանից ճանապարհը ոստիկանության կողմից փակվել է և տրանսպորտային միջոցները ուղղորդվում են Տաթև և Սիսիան՝ այդ ճանապարհը շրջանցելու համար»,-նշել է Արմեն Մկրտչյանը։
Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր, որ օգոստոսի 25-ին ժամը 23:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը փակել է Կապան-Գորիս միջպետական ճանապարհի Կարմրաքար-Շուռնուխ հատվածը։