Բացել լրահոսը Փակել լրահոսը
816e4ed6b680a343f6c5a6d2d7892664
A A
Հասարակություն

Տղամարդը շինաշխատանքների ժամանակ վայր է ընկել 6 մ բարձրությունից ու մահացել․ shamshyan.com

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում` հայտնում է shamshyan.com-ը։ Ժամը 11։50-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Խաղաղ Դոնի 7/4 հասցեում՝ կիսակառույց շինության տարածքում, տղամարդու դի կա։

Ոստիկանները նշած վայրում հայտնաբերել են Արարատի մարզի Հայանիստ գյուղի բնակիչ՝ 54-ամյա Վարդգես Իգիթյանի դին։ Կայքի տեղեկություններով՝ Վ. Իգիթյանը շինարարական աշխատանքներ կատարելիս մոտ 6 մետր բարձրությունից անզգուշաբար վայր է ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։ Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։