Բացել լրահոսը Փակել լրահոսը
gda-covid-19-state-2020-12-20-ok-nard
A A
Հասարակություն

Լոս Անջելեսում չպատվաստվածները 29 անգամ ավելի շատ են հոսպիտալացվում․ Ֆորբս

 
ՀՀ Առողջապահության նախարարությունը վիճակագրական տվյալներ է ներկայացնում, որը հրապարակել է հեղինակավոր Ֆորբս ամսագիրը։
 
 Այսպես, ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնների տվյալներով՝ այս տարի «Դելտա» շտամով պայմանավորված նոր բռնկումների հետևանքով պատվաստված անձինք 29 անգամ ավելի քիչ են հոսպիտալացվում, քան չպատվաստվածները:
 
Այն նահանգները, որտեղ պատվաստումները զիջում են իրենց տեմպերով, պետությունը բախվում է հոսպիտալացումների թվի աճի խնդրին, ինչն էլ ստիպում է ավելի մեծ ճնշում գործադրել ամերիկացիների վրա՝ օր առաջ պատվաստվելու համար:
 
Մայիսից հունիս ընկած ժամանակահատվածում Լոս Անջելեսում Covid-19-ով վարակման ցուցանիշը չպատվաստված անձանց շրջանում 4.9 անգամ ավելի բարձր էր, քան ամբողջությամբ պատվաստված անձանց դեպքում, իսկ չպատվաստվածների շրջանում հոսպիտալացման ցուցանիշը բարձր էր 29.2 անգամ: Լոս Անջելեսում 2 շաբաթվա ընթացքում հոսպիտալացվել է
 
✅ պատվաստված, բայց վարակված անձանց մինայն 3.2%- ը,
✅ պատվաստումը չավարտած անձանց 6.2%-ը,
✅ չպատվաստվածների՝ 7.6 %-ը:
Աղբյուրը՝ Ֆորբս