A
A
Մահացել է Ռաֆայել Պապայանը
Երեկ գիշեր կյանքի 68-րդ տարում մահացել է ՀՀ սահմանադրական դատարանի անդամ Ռաֆայել Պապայանը: Նա տառապել է քաղցկեղ հիվանդությամբ:
Նրա մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ ստեղծվել է կառավարական հանձնաժողով` ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ։
Հանձնաժողովը տեղեկացնում է, որ Ռաֆայել Պապայանի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին` ժամը 18։00-ին, Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում` Կոնդ Կոզեռնի 15 հասցեում:
Հուղարկավորությունը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին` ժամը 14։00-ին, նույն տեղից։