Բացել լրահոսը Փակել լրահոսը
ԱԻՆ
A A
Հասարակություն

Հրդեհ Գավառ քաղաքում

Օգոստոսի 23-ին, ժամը 19:32-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,  որ Գավառ քաղաքի նախկին օդանավակայանի մոտակայքում այրվում է անասնակեր: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է մոտ 1500 հակ պահեստավորված անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։48-ին, մարվել՝ օգոստոսի 24-ին, 00։44-ին։ Այրվել է մոտ 1500 հակ անասնակեր։