Բացել լրահոսը Փակել լրահոսը
101296849_1950067285129365_2523214478045085696_n
A A
Պաշտոնական

Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսից 60 մարդ է մահացել

Օգոստոսի 23-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2 354 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում, հայտնում է jnews.ge-ն։

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 5 200 մարդ, մահացել է 60 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 517 098, այստեղից ապաքինվել է 453 488 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 6 831:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 22 875 փորձարկում, այդ թվում 12 208-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 10 667-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 10.29% է, վերջին 14 օրվանը՝ 10,94%, վերջին 7 օրվանը՝ 10.8%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 979 813 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 17 670 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 125 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 7 400 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 3 346 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: