Բացել լրահոսը Փակել լրահոսը
238052604_1874003069447993_1524140916149614471_n
A A
Պաշտոնական

Անցկացվել է դատավորների հոգեբանական թեստավորումը

Այսօր՝ օգոստոսի 23-ին, Արդարադատության ակադեմիայում անցկացվեց Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժինն արտահերթ համալրելու նպատակով հավակնորդների հոգեբանական թեստավորման գործընթացը: Թեստավորմանը մասնակցել է դատավորի 23 թեկնածու:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 101-րդ հոդվածի 1-ին մասը՝ Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերի և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների ենթաբաժինն արտահերթ համալրման նպատակով անցկացվելիք հարցազրույցի փուլը մեկնարկում է 2021 թվականի օգոստոսի 31-ից ժամը 10։00-ից` Բարձրագույն դատական խորհրդի վարչական շենքում:

Բարձրագույն դատական խորհուրդ