Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աղամալյանը բացահայտեց … Աղամալյանին

Սպորտ
840d8e84fffd41153c471d600b593086

Այն, որ Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայում այժմ լուրջ խմորումներ են, ապացուցեց երեկ «Ա1+»-ի խմբագրությունում հնչած հեռախոսազանգը:

Հեռախոսի հակառակ կողմում գտնող անձնավորությունը, ներկայանալով որպես ՀՁՖ-ի փոխնախագահ Գագիկ Աղամալյան, պահանջեց հերքել հոկտեմբերի 1-ին տպագրված այն լուրը, որ ինքն իբր ասել է, որ «Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանը հրաժարական չի տվել: Նման լուրերը չեն համապատասխանում իրականությանը»:

Սակայն փաստն այն է, որ Ալեքսան Ավետիսյանը մինչ այսօր դեռ չի ներկայացրել իր հրաժարականը, ուստի հարց է ծագում, թե ինչը պետք է հերքվի:

Բայց այդ հեռախոսազրույցից պարզվեց, որ հոկտեմբերի 1-ին մեր մարզական լրագրողի զանգին Ձյուդոյի ֆեդերացիայից պատասխանած անձնավորությունը ամենեւին էլ չի եղել ՀՁՖ-ի փոխնախագահ Գագիկ Աղամալյանը (իսկ մեզ հենց այդ անուն ազգանունով էր ներկայացել ֆեդերացիայի ներկայացուցիչը):

«Ես այդ պահին «Դինամո» մարզադահլիճում մարզում էի անցկացնում երեխաների հետ, ուստի չէի կարող գտնվել ֆեդերացիայում», - հեռախոսով հայտնեց փոխնախագահը: