Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարդան Մինասյանի վերջնական ընտրությունը

Սպորտ
e6365cd6979df5a8b16077f665a91233

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի 2012 թ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջիկա հանդիպումներին նախապատրաստելու համար վերջնական թիմ է հրավիրել 22 ֆուտբոլիստ: Նրա կողմից հրապարակված նախնական կազմից բացակայում են պաշտպան Աղվան Մկրտչյանը, կիսապաշտպաններ Արտակ Դաշյանը եւ Վալտեր Պողոսյանը:

Ահա հավաքական հրավիրված 22 ֆուտբոլիստները.

Դարպասապահներ

Ռոման Բերեզովսկի «Խիմկի», Ռուսաստան
Գեւորգ Կասպարով «Միկա»
Ստեփան Ղազարյան «Բանանց»

Պաշտպաններ

Սարգիս Հովսեփյան «Փյունիկ»
Ռոբերտ Արզումանյան «Ռանդերս», Դանիա
Արարատ Առաքելյան «Բանանց»
Հրայր Մկոյան «Միկա»
Հովհաննես Համբարձումյան «Բանանց»
Արտակ Եդիգարյան «Փյունիկ»
Արթուր Յուզբաշյանն «Փյունիկ»
Վահագն Մինասյան «Փյունիկ»

Կիսապաշտպաններ
Կառլեն Մկրտչյան «Փյունիկ»
Արթուր Եդիգարյան «Պաս», Իրան
Դավիթ Մանոյան «Փյունիկ»
Էդգար Մալաքյան «Փյունիկ»
Լեւոն Պաչաջյան «Սանատ Նավթ», Իրան
Հենրիխ Մխիթարյան «Շախտյոր», Ուկրաինա

Հարձակվողներ

Գեւորգ Ղազարյան «Փյունիկ»
Էդգար Մանուչարյան «Փյունիկ»
Մարկոս Պիզելի «Փյունիկ»
Յուրա Մովսիսյան «Ռանդերս», Դանիա
Հովհաննես Գոհարյան «Փյունիկ»

Հավելենք, որ մեր ընտրանին հոկտեմբերի 4-ից սկսած ուսումնամարզական հավաք է անցկացնում Ավանում գտնվող ֆուտբոլի ակադեմիայում եւ նախապատրաստվում է Սլովակիայի եւ Անդորայի հավաքականների հետ հանդիպումներին, որոնք տեղի կունենան համապատասխանաբար` հոկտեմբերի 8-ին եւ 12-ին, Երեւանի «Հանրապետական» մարզադաշտում: