Էլինա Դանիելյանը դարձավ Եվրոպայի կանանց չեմպիոն
Աջակցիր «Ա1+»-ինԷլինա Դանիելյանը շախմատի Եվրոպայի կանանց չեմպիոն է դարձել Ռումինիայի Յասի քաղաքում ավարտված առաջնությունում:
Այսօր կայացած վերջին` 11-րդ տուրում, մեր շախմատիստուհին սպիտակ խաղաքարերով վստահ հաղթեց էստոնուհի Մաի Նարվային, վաստակեց 9 միավոր և միանձնյա գրավեց 1-ին տեղը, քանի որ նրա հետ համաքայլ ընթացող Յուլյա Օսմակը ոչ-ոքի ավարտեց իր պարտիան և կես միավորով ետ մնաց:
Մրցանակային 2-րդ հորիզոնականը գրավեց հենց ուկրաինուհի գրոսմայստերը, իսկ 3-րդ տեղը զբաղեցրեց լեհ շախմատիստուհի Օլիվյա Կիոլբասան, որը լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ նույնպես 8 միավոր վաստակած Նատալյա Բուկսայից:
Հայաստանը ներկայացնող գրոսմայստեր Աննա Սարգսյանը ընթացիկ տուրում հաղթեց սլովենցի Լաուրա Ունուկին, վաստակեց 7,5 միավոր և զբաղեցրեց պատվավոր 5-րդ տեղը:
Հավելենք, որ շախմատի Եվրոպայի կանանց առաջնության գլխավոր մրցավարն էր հայաստանցի միջազգային մրցավար Աշոտ Վարդապետյանը: Առաջնության մրցանակային հիմնադրամը կազմում է 60 հազար եվրո:
Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունն անցկացվում է 2000 թվականից:
Ահա Եվրոպայի բոլոր չեմպիոնների և հայաստանցի մրցանակակիրների ցուցակը
2000 թ` Նատալյա Ժուկովա (Ուկրաինա)
2001 թ` Ալմիրա Սկրիպչենկո (Մոլդովա)
2002 թ` Անտոանետա Ստեֆանովա (Բուլղարիա), 2 Լիլիթ Մկրտչյան
2003 թ` Պիա Կրամլինգ (Շվեդիա)
2004 թ` Ալեքսանդրա Կոստենյուկ (Ռուսաստան)
2005 թ` Կատերինա Լահնո (Ուկրաինա)
2006 թ` Եկատերինա Աթալիկ (Թուրքիա), 3. Լիլիթ Մկրտչյան
2007 թ` Տատյանա Կոսինցևա (Ռուսաստան)
2008 թ` Կատերինա Լահնո (Ուկրաինա)
2009 թ` Տատյանա Կոսինցևա (Ռուսաստան), 2. Լիլիթ Մկրտչյան
2010 թ` Պիա Կրամլինգ (Շվեդիա)
2011 թ` Վիկտորյա Չմիլիտե (Լիտվա), 3. Էլինա Դանիելյան
2012 թ` Վալենտինա Գունինա (Ռուսաստան)
2013 թ` Հոան Թան Թրան (Հունգարիա), 3. Լիլիթ Մկրտչյան
2014 թ` Վալենտինա Գունինա (Ռուսաստան)
2015 թ` Նատալյա Ժուկովա (Ուկրաինա)
2016 թ` Աննա Ուշենինա (Ուկրաինա)
2017 թ` Նանա Ձագնիձե (Վրաստան)
2018 թ` Վալենտինա Գունինա (Ռուսաստան)
2019 թ` Ալինա Կաշլինսկայա (Ռուսաստան)
2021 թ` Էլինա Դանիելյան (Հայաստան)