Բացել լրահոսը Փակել լրահոսը
238948063_220758876726702_3594877137948279379_n
A A
Հասարակություն

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ում ծայրահեղ ծանր վիճակում են 22 և 28 տարեկան անձինք․ Ավանեսյան

COVID-19-ը երիտասարդացել է. hիվանդությունը ձեռք է բերել զարգացման ավելի արագ տեմպ:
Հիվանդության երիտասարդացման միտում կա: Այս մաիսն գրառում է կատարել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
 
Այս պահին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է գտնվում COVID-19 դրական ախտորոշմամբ 2 պացիենտ` 22 և 28 տարեկան:
 
Նրանք միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքին:
Պացիենտների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
 
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ամբողջ աշխարհում COVID-19-ի հետևանքով 50-ից ցածր տարիքի անձանց, այդ թվում` երեխաների շրջանում, հիվանդության ծանր ընթացքի և հոսպիտալացման ցուցանիշը կտրուկ աճել է: