Բացել լրահոսը Փակել լրահոսը
Աճյուն
A A
Հասարակություն

Վարանդայի շրջանում աճյունների որոնումներն արդյունք չեն տվել

Ռազմական գործողությունների ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքներն այսօր փրկարարական մեկ ջոկատով իրականացվել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում։ Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Որոնումներն արդյունք չեն տվել, աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել»,– նշված է հաղորդագրության մեջ։