Բացել լրահոսը Փակել լրահոսը
5737
A A
Քաղաքականություն

Արցախի Ազգային ժողովի 30-ամյակի կապակցությամբ հանդիսավոր նիստ կգումարվի սեպտեմբերի 1-ին

Օգոստոսի 20-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը հրավիրել է խորհրդակցություն՝ խմբակցությունների ներկայացուցիչների ու աշխատակազմի ղեկավարի մասնակցությամբ:

Քննարկվել են Արցախի Հանրապետության  30-ամյակին նվիրված միջոցառումների հետ կապված հարցեր: Արթուր Թովմասյանն ընդգծել է  տոնական ձևաչափի փոփոխման անհրաժեշտության մասին:

ԱՀ 30-ամյակի կապակցությամբ հանդիսավոր նիստ կգումարվի սեպտեմբերի 1-ին։

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին