A
A
ԲԴԽ-ում դատավոր Արման Հովհաննիսյանի գործով նիստը հետաձգվեց (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ օգոստոսի 19-ին, ԲԴԽ-ում կայացավ Երևան քաղաքի Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդության քննությունը: Միջնորդությունը Խորհրդին է ներկայացրել Արդարադատության նախարարի պաշտոնակատարը՝ նշելով, որ դատավորի կողմից թույլ է տրվել դատավարական խախտում, որն էլ առաջ է բերել դատավորի վարքագծի կանոնների խախտում:
Դատավոր Արման Հովհաննիսյանը միջնորդեց իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ վարույթը կարճել, քանի որ գտնում է՝ վարույթի հարուցման հիմքերն օրինականության խնդիր ունեն:
ԲԴԽ-ն միջնորդությանը ծանոթանալու համար, տեղում խորհրդակցելով, որոշեց նիստը հետաձգել մինչև սեպտեմբերի 2-ը, ժամը՝ 15.00: