Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Յուրի Պատրիկեեւը լավագույնն է

Սպորտ
465a56b3202902e9058baa07209ea1f6

ՌԴ Տամբով քաղաքում կայացած հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Եվգենի Արտյուխինի հուշամրցաշարում գերազանց հանդես եկավ Հայաստանի հավաքականի ըմբիշ Յուրի Պատրիկեեւը:

Գերծանր քաշայինների պայքարում նա հաղթեց իր բոլոր մրցակիցներին եւ գրավեց առաջին տեղը` արժանանալով ոսկի մեդալի: Նա ճանաչվեց նաեւ հուշամրցաշարի լավագույն արտասահմանցի ըմբիշ:

Նշենք, որ մրցաշարն անցկացվեց 18-րդ անգամ եւ մասնակցեցին Ռուսաստանի, Հայաստանի, Ուկրաինայի ու Ղազախստանի 160 ուժեղագույն ըմբիշները:

Մրցումների օրը օլիմպիական խաղերի եւ աշխարհի եռակի չեմպիոն, Ռուսաստանի վաստակավոր մարզիչ Մնացական Իսկանդարյանը առողջության դասեր անցկացրեց Տամբովի մի քանի դպրոցներում: