Բացել լրահոսը Փակել լրահոսը
148644
A A
Հասարակություն

Մոսկվա-Երևան-Բաթում չվերթի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Ռոստովում

Մոսկվա - Երեւան - Բաթում ինքնաթիռը Ռոստովում արտակարգ վայրէջք է կատարել, «Sputnik Գրուզիա»-ին տեղեկացրել է ուղեւորներից մեկը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ օդանավի հրամանատարը նման որոշում է կայացրել, քանի որ օդանավում գտնվող ուղեւորներից մեկն իրեն վատ է զգացել:

Ինչպես «Sputnik Գրուզիա»-ին հայտնել են Բաթումի օդանավակայանում, սա վրացական ավիափոխադրող Georgian airways եւ հայկական Armenia ավիաընկերությունների համատեղ թռիչքն է: Օդանավակայանի աշխատակիցներն առայժմ տեղեկություն չունեն, թե երբ է օդանավը վայրէջք կատարելու Բաթումում:

 

Միջադեպի մյուս մանրամասները պարզվում են: