Բացել լրահոսը Փակել լրահոսը
covid-19-1
A A
Պաշտոնական

Վրաստանում COVID-19-ի 6 208 նոր դեպք է գրանցվել. jnews.ge

Օգոստոսի 17-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 6 208 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում:

Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 3 539 մարդ, մահացել է 47 պացիենտ:

Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 490 462, այստեղից ապաքինվել է 429 190 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 6 483:

Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 47 872 փորձարկում, այդ թվում 33 873-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 13 999-ը՝ «PCR» թեստով:

Դրականության օրական ցուցանիշը՝ 12.97% է, վերջին 14 օրվանը՝ 10,63%, վերջին 7 օրվանը՝ 11.14%:

Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 831 815 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 25 083 պացիենտ:

Կարանտինի ռեժիմում գտնվում է 79 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 6 965 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 3 481 անձ:

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին: