A
A
Գուտերեշը ԱԽ-ին կոչ է արել ճնշել Աֆղանստանում ահաբեկչական սպառնալիքը
Աջակցիր «Ա1+»-ինԱմերիկայի ձայն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Անվտանգության խորհրդին կոչ է արել «օգտագործել իր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները, Աֆղանստանում գլոբալ ահաբեկչական սպառնալիքի ճնշման համար» եւ երաշխավորել մարդու հիմնական իրավունքների պահպանումը:
«Մենք սարսափելի հաղորդագրություններ ենք ստանում ամբողջ երկրում մարդու իրավունքների խիստ սահմանափակումների մասին։ Ես հատկապես մտահոգված եմ Աֆղանստանում կանանց եւ աղջիկների նկատմամբ մարդու իրավունքների հաճախակի խախտումների մասին հաղորդագրություններով», - ասել է Գուտերեշը՝ դիմելով Անվտանգության խորհրդի 15 անդամների։
«Մենք չենք կարող եւ չպետք է թողնենք Աֆղանստանի ժողովրդին բախտի քմահաճույքին», - հավելել է նա: