Բացել լրահոսը Փակել լրահոսը
հրդեհ
A A
Պաշտոնական

Այրվել է մոտ 870 հակ անասնակեր

Օգոստոսի 13-ին, ժամը 18։42-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարդարապատ գյուղի 10-րդ փողոցի տներից մեկին հարակից այրվում է անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:20-ին, մարվել՝ 20:40-ին: Այրվել է մոտ 870 հակ անասնակեր: