Բացել լրահոսը Փակել լրահոսը
1060731
A A
Պաշտոնական

Կարեն Բրուտյանը նշանակվել է Պաշտպանության նախարարի տեղակալ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կարեն Բրուտյանին ֆինանսների նախարարի առաջին տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից ազատելու մասին որոշում է ստորագրել: Այս մասին  տեղեկացնում է e-gov.am կայքէջը:

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Կարեն Բրուտյանը նշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալ:

 
 

Կարեն Բրուտյանը ֆինանսների նախարարի առաջին տեղակալի պաշտոնում էր 2018 թվականի մայիսի 22-ից: