«Միկայի» մարզիչը` փակուղում
Այսօր կայացած ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի «Միկա» - «Փյունիկ» (1:3) խաղից հետո դաշտի տերերի գլխավոր մարզիչ Արմեն Շահգելդյանը անհույս հայտարարեց, որ չգիտի` ինչպես է թիմը շարունակելու խաղալ:
«Մեր վերջին խաղերին մրցավարները պարտադիր 11 մ հարվածներ են նշանակում մեր դարպասին: Նույնը կրկնվեց նաեւ այսօր: Եթե մրցավարը չնշանակեր այդ 11 մ հարվածը, ապա ստիպված կեղծ արարքի համար պետք է երկրորդ դեղին քարտ ցույց տար «Փյունիկի» հարձակվողին եւ հեռացներ նրան դաշտից: Ես չեմ պատկերացնում, թե ինչպես ենք խաղալու մնացած հանդիպումներում», - ասաց Արմեն Շահգելդյանը:
«Փյունիկի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը սովորականի նման խաղը բաժանեց երկու մասի. «Առաջին խաղակեսի վերջին 25 րոպեներին թիմը շատ լավ խաղաց: Իսկ ահա երկրորդ խաղակեսում ցույց տված խաղից դժգոհ եմ: Ընդմիջումից հետո մեզ կարող էին պատժել թույլ խաղի համար»: