Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ազգային ժողովն ընտրեց 12 մշտական հանձնաժողովների նախագահներին (տեսանյութ)

ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանն ամփոփեց ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունների արդյունքները:

Գաղտնի քվեարկության արդյունքներով մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոններում առաջադրված բոլոր թեկնածուները ընտրվեցին:

Այսպիսով, ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Հերիքնազ Տիգրանյանը 71 կողմ ձայնով:

Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Նարեկ Զեյնալյանը 72 կողմ ձայնով:

Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Էդուարդ Աղաջանյանը 72 կողմ ձայնով:

Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Սիսակ Գաբրիելյանը 71 կողմ ձայնով:

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Արման Եղոյանը 71 կողմ ձայնով:

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Թագուհի Թովմասյանը 60 կողմ ձայնով:

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Անդրանիկ Քոչարյանը 70 կողմ ձայնով:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Վլադիմիր Վարդանյանը 71 կողմ ձայնով:

Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Արմեն Գեւորգյանը 62 կողմ ձայնով:

Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Վահե Ղալումյանը 74 կողմ ձայնով:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Վահե Հակոբյանը 59 կողմ ձայնով:

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց Գեւորգ Պապոյանը 70 կողմ ձայնով:

ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը նշեց, որ ձեւավորվել է ԱԺ խորհուրդը, որի կազմում են ԱԺ նախագահը, նրա տեղակալները, մշտական հանձնաժողովների նախագահները եւ խմբակցություններից մեկական ներկայացուցիչ: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ներկայացրել է Հայկ Կոնջորյանին, «Հայաստան» խմբակցությունը՝ Սեյրան Օհանյանին, «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ քարտուղար Հայկ Մամիջանյանին:

Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրեց նաեւ, որ Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի եւ Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցի քննարկումների վերաբերյալ լրացուցիչ կհայտարարվի:

Ազգային ժողովն ավարտեց ութերորդ գումարման առաջին նստաշրջանի ամենօրյա նիստերի աշխատանքները: