Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լրագրողների սուլոցները հասան նպատակին

Սպորտ
b7b6ea40a0c5a2a4e27d96dbfc5d5bce

Կիեւի «Դինամոյի» նախագահ Իգոր Սուրկիսը պաշտոնանկ է արել թիմի գլխավոր մարզիչ Վալերի Գազաեւին: Նա շնորհակալություն է հայտնել ռուսաստանցի մասնագետին կատարած աշխատանքի համար եւ ցանկացել հաջողություններ իր հետագա գործունեությունում:

Հիշեցնենք, որ Կիեւի «Դինամոն» երեկ Եվրոպայի լիգայի 2-րդ տուրում հյուրընկալվելիս պարտվել էր Մոլդովայի «Շերիֆին»` 0:2, իսկ խաղից հետո կայացած մամուլի ասուլիսին ուկրաինացի լրագրողները սուլոցով էին ճանապարհել անհաջողակ մարզչին:

Նշենք, որ Վալերի Գազաեւը Կիեւի «Դինամոյի» գլխավոր մարզիչ էր նշանակվել 2009 թվականի մայիսի 25-ին` ակումբի հետ կնքելով 3 տարվա պայմանագիր: