A
A
Նախագահը հրաժարական չի տվել
«Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանը հրաժարական չի տվել: Նման լուրերը չեն համապատասխանում իրականությանը», - «Ա1+»-ին ասել է ՀՁՖ-ի փոխնախագահ Գագիկ Աղամալյանը:
Նա ավելացրեց,որ Ձյուդոյի ֆեդերացիայի նախագահը դիմում չի ներկայացրել գործադիր կոմիտեին.« Միայն վերջինս կարող է ընդունել կամ չընդունել նախագահի հրաժարականը»:
Առայժմ դժվար է կանխատեսել հետագա զարգացումները: