A
A
Հայաստանը հաղթեց Չեխիային
Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականը համաշխարհային օլիմպիադայի նախավերջին` 10-րդ տուրում կարեւոր հաղթանակ տարավ եւ պահպանեց մրցանակային տեղ գրավելու լավ հնարավորությունները:
Մեր շախմատիստները բավական խաղաղասիրաբար սկսեցին Չեխիայի ընտրանու հետ հանդիպումը: 2-4-րդ խաղատախտակներին հանդես եկող Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Արման Փաշիկյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները: Այդպիսով, հանդիպման ելքը վճռվեց թիմերի առաջատարների` Լեւոն Արոնյանի եւ Դավիդ Նավարայի մրցավեճում: Մեր ուժեղագույն շախմատիստը սեւերով գեղեցիկ ոճով հաղթանակ տարավ եւ հաշիվը դարձրեց 2,5:1,5: